ՊԵԿ-ը 5 մլն դրամ արժեքով կահույք է գնել ԱՁ-ից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հունիսի 13-ին պայմանագիր է կնքել «Հովհաննես Մարտիրոսյան» Ա/Ձ-ի հետ: ՊԵԿ-ը 5 մլն դրամ արժեքով կահույք է գնել ԱՁ-ից: Մասնավորապես` գնվել են գրասեղաններ, զգեստապահարաններ, գրապահարաններ, սեղաններ, խոհանոցային պահարաններ, աթոռներ, փափուկ կահավորանք:

Ի դեպ, վերջինի համար վճարվել է 1 մլն 80 հազար դրամ, իսկ գնված 3 գրասեղաններից յուրաքանչյուրի համար վճարվել է 290 հազար դրամ եւ 185 հազար դրամ: Մի կողմից՝ ծախսերը կրճատելու մասին են հայտարարում, մյուս կողմից՝ մտածում են՝ էլ որտեղ գումարները վատնեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս