Բաժիններ՝

Սպանություն՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից Զանգվի ձորում. shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այսօր՝ հունիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ձորակում՝ Զանգվի ափի մոտ, տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված ձորում հայտնաբերել են 49-ամյա Արսեն Պողոսյանի արնաշաղախ դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի մասում կան բազմաթիվ հարվածի հետքեր:

spanutyun erevan.JPG1

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ դատաբժիշկը վերջնական արդյունքները կհայտներ տեղում, ոստիկանները պարզել են, որ սպանությունը կատարել է 45-ամյա Լևոն Ստեփանյանը, ով, ըստ տեղեկությունների, նույնպես վնասվածքներ է ստացել:

spanutyun erevan

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս