Սերժ Սարգսյանը ԱԱԾ տնօրենի նոր տեղակալ է նշանակել

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Ստեփան Մելքոնյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաuը` ո ր ո շ ու մ ե մ.

Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետ»:

Մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը Գարեգին Մխիթարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաuը` ո ր ո շ ու մ ե մ.

Գարեգին ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից»:

Տեսանյութեր

Լրահոս