«Եվրոպացիները փախստականներին պետք է վերաբերվեն որպես եղբայրների». Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը համոզված է, որ եվրոպացիները փախստականներին պետք է վերաբերվեն որպես եղբայրների: Այդ մասին նա հայտարարել է ամենշաբաթյա ունկնդրության ժամանակ, որին մասնակցել են նաեւ մի քանի փախստականներ:
«Նրանք մեր եղբայրներն են: Քրիստոնյան ոչ ոքի չպետք է մերժի: Խնդրում եմ ձեզ, ընդունեք բոլորին»,- ըստ Associated Press-ի՝ ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ավելի վաղ քահանայապետը հունական Լեսբոս կղզի կատարած այցի ժամանակ փախստականների հետ կապված իրադրությունը որակել է «ամենամեծ հումանիտար աղետը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: