Բաժիններ՝

«Ժողովրդավարական Հայրենիքը» դատապարտում է

Հունիսի 20-ին մեր հասարակությունն ականատես եղավ հերթական «օպերացիային»` շինծու մեղադրանքով   ձերբակալվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհուրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը:

Վերջին տասնամյակում Ժիրայր Սէֆիլյանը եղել է առաջամարտիկը վարչախմբի դեմ պայքարում, մասնավորապես` նա նախաձեռնել էր 2015 թվականին «100-ամյակն առանց հանցավոր ռեժիմի» շարժումը, ինչը ձախողվեց միայն նրան և ընկերներին մեկուսացնելու ճանապարհով:

2015թ դեկտեմբերին Ժիրայր Սէֆիլյանն ստանձնեց սահմանադրական հանրաքվեի դեմ պայքարի միասնական   ընդդիմադիր շտապի ղեկավարումը, որը Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր իր իշխանությունը երկարաձգելու համար:

Սէֆիլյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բացահայտեց և հանրությանն իրազեկեց Սերժ Սարգսյանի կեղծիքների ու անգործության մասին, մասնավորապես` թշնամուն հանձնած տարածքների մասով, պատերազմին ուժերը չմոբիլիզացնելու, ինչպես նաև հայ ժողովրդի թիկունքում հնարավոր գործարքների գնալու, ազատագրված 5 շրջանները հանձնելու մեջ:

Վարչախումբն ապրիլյան պատերազմից հետևություն անելու, իրական պայքար տանելու կոռուպցիայի և ստվերի դեմ, բանակը ժամանակակից տեխնիկայով ու զինամթերքով զինելու հասարակական պահանջը բավարարելու փոխարեն, շարունակում է հին գործելաոճը` իրենց վերահսկողությունից դուրս գտնվող քաղաքական գործիչներին, այդ թվում` ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին և հրամանատարներին շինծու մեղադրանքով մեկուսացնել` համալրելով քաղբանտարկյալների շարքերը:

ԺՀԿ-ն դատապարտոմ է վարչախմբի հանցավոր գործելաոճը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության օրհասական ժամանակ երկրի ու ժողովրդի անվտանգությունը ամրապնդելու, հասարակությանը համախմբելու իրական քայլեր իրականացնելու փոխարեն զբաղված է ներքին ինտրիգներով` հասարակությունը պառակտելով երկարաձգում է սեփական իշխանությունը և թալանի շարունակումը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն

21.06.2016թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս