Ողբերգական վթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ. զոհվածի անձը չի հաջողվել պարզել
Հունիսի 22-ին, ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 57-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի 34 AQ 842 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը (անձը չի հաջողվել պարզել) տեղում զոհվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևորի դին դուրս են բերել ավտոմեքենաից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: