Եվրախորհրդարանում հուլիսին կքննարկվի Ադրբեջան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը
Ադրբեջան-Եվրամիությունշրջանակային համաձայնագիրը ներառվել է Եվրախորհրդարանի նիստի օրակարգում, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի կայքին:
Նշվում է, որ հուլիսի 4-7-ը Ստրասբուրգում անցկացվելու է Եվրախորհրդարանի հերթական լիագումար նստաշրջանը:
Ադրբեջան-ԵՄ շրջանակային համաձայնագրի քննարկումը տեղի է ունենալու հուլիսի 6-ին: