Ճապոնացի ֆերմերները միջատների դեմ կպայքարեն անօդաչուների միջոցով

Ճապոնիայի Սագայի համալսարանի եւ OPTIM IT-ընկերության մասնագետներն անօդաչու թռչող ապարատ են մշակել գյուղատնտեսական հանդակներում վնասատու միջատների դեմ պայքարելու համար: Այս մասին տեղեկացնում են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Անօդաչուն հանդերձված է մի քանի ինֆրակարմիր խցիկներով եւ այլ տվիչներով, որոնք կառավարում են շարժումը եւ ջերմությունը, ինչպես նաեւ փոշեցիրով: Ենթադրվում է, որ դրանք դաշտերի վրա կթռչեն գիշերային ժամերին, երբ թռչունների բացակայությամբ բզեզներին գործելու լիակատար ազատություն է ընձեռված: Տեսնելով թիրախը՝ սարքը կսկսի ընդհուպ մոտենալ բույսերին եւ միջատներին «գրոհել» պեստիցիդների օգնությամբ:

Ապարատն արդեն հաջող փորձարկումներ է անցել Սագայի պրեֆեկտուրայում եւ ապացուցել է իր արդյունավետությունն ուտիճների, կնճիթավոր ճպուռների, մժղուկների եւ այլ վնասատու բզեզների դեմ պայքարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս