Բաժիններ՝

Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, նախանշվել են առաջիկա անելիքները: Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Ռամկավար ազատական կուսակցության առաջիկա ծրագրերը և նպատակները, նշելով, որ կուսակցությունն իր գործունեությունն ուղղում է հայապահպանության, Սփյուռքի կազմակերպման և Հայաստանի հետ կապերի ամրապնդման խնդիրներին:

11005

ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է բանակում իրականացվող բարեփոխումներին, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերին: Հյուրերի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

11007

Կողմերը կարևորել են ջանքերի կենտրոնացումը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս