Բաժիններ՝

«Ցանկացած ոք, ով ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոսական ծառայություն կներկայացնի ճիշտ փաստաթղթեր, վիզային մերժում ստանալու պատճառ չի ունենա». դեսպան

«Շշուկները, թե Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը դժվարությամբ է վիզաներ տրամադրում, այլևս չի համապատասխանում իրականությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով լուրերին, թե Ֆրանսիայի դեսպանատունը մեծ դժվարությամբ է բավարարում վիզայի հայտադիմումները, որոնց հետևանքով քաղաքացիները ստիպված դիմում են այլ դեսպանատներ Եվրոպա մեկնելու նպատակով:

Դեսպանն ասաց, որ բնականաբար, գիտի, թե քաղաքում շրջանառության մեջ ինչպիսի շշուկներ կան. նա ցավում է նմանատիպ խոսակցությունների համար, որովհետև, իրականում, դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Ավելի ճիշտ նշեմ, որ ոչ թե չեն համապատասխանում, այլևս չեն համապատասխանում, գուցե որոշ ժամանակ առաջ կային խնդիրներ՝ դիմելու դեպքում մերժում ստանալու առնչությամբ, բայց այդ շշուկներն այլևս չեն համապատասխանում իրականությանը: Պարզապես մի թվային ցուցանիշ ասեմ, որ կարճաժամկետ` եռամսյա վիզաների մերժման արտահայտությունն այսօր 16,5 % է: Նախորդ տարվա համեմատ վիզաների հայտերի ուսումնասիրման ժամանակատվածը մի օրով կրճատել ենք, եթե պահպանված են վիզայի հայտի համար փաստաթղթային բոլոր գործընթացները: Երկարաժամկետ վիզաների համար դիմումների հինգից մեկը բավարարվում է, եթե պահապնջվող փաստաթղթերը ճիշտ են ներկայացված, տրվում է մեկ, երկու, երեք, չորս տարվա վիզա, եթե ճիշտ ներկայացված են փաստաթղթերը:

Ինքս հրահանգել եմ բաց մոտեցում ցուցաբերել հայտերին այն կատեգորիայի մարդկանց համար, որոնք այս կամ այն նկատառումներից ելնելով` տնտեսական, մշակութային, գործնական, դիմում են երկարաժամկետ վիզա ստանալու համար: Եվս մկ անգամ նշեմ հետևյալը, որ, բացի այդ կատեգորիաները, ցանկացած ոք, ով հյուպատոսական ծառայություն կներկայացնի ճիշտ փաստաթղթեր, մերժում ստանալու պատճառ չկա»,- ասաց դեսպանը:

Նա նաև կատակեց, որ համապատասխան ծառայությունների աշխատողներին հրահանգել է նաև ժպիտով ընդունել հայտադիմումները և լիահույս է, որ այդ հարցը ևս իր լուծումը կստանա շուտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս