Բաժիններ՝

Ապրիլին վիրավորված զինվորը գերմանական կլինիկայում է, սակայն ընտանիքը գումար չունի վճարելու բուժման համար. սատարե՛նք զինվորին

Ապրիլի 7-ին հրազենային ծանր վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Արման Լազգիյանը հետագա բուժումը շարունակում է Գերմանիայի Դաշնությունում՝ Համբուրգի կլինիկայում: Տղայի առողջականում կա դրական դինամիկա և հետագա բուժումը շարունակելու համար կլինիկան պահանջել է ամբողջ կուրսի վճարում՝ 100 000-120 000 Եվրո, որն իր մեջ ներառում է թե՛ ախտորոշման, թե՛ բուժման, թե՛ վիրահատության արժեքը, ինչպես նաև այդ ամենից հետո վերականգնողական աշխատանքները:

Arman (1)

Արմանի ընտանիքը չունի այդ գումարը, ուստիև կոչ ենք անում մեր կառավարությանը, գործարարներին և անհատներին՝ սատարել զինվորին:

HSBC Բանկում Արման Լազգիյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

217-006057517001 ՀՀ դրամ
006057517101 ԱՄՆ դոլար
006057517102 ԵՎՐՈ
006057517103 ՌԴ ռուբլի
SWIFT: MIDLAM22

Արմանի հոր ՝ Միշա Լազգիյանի հեռախոսահամարներն են՝ +37493 251 377, +37495 251 377, վայբեր՝ +37493 251 377:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս