Բաժիններ՝

Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում սպառնում է երկրի տնտեսությանը. Moody`s

Տնտեսական բարեփոխումները, որոնք առաջարկում է անցկացնել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, կարող են հանգեցնել երկրի տնտեսության երկարատև ռեցեսիայի ու աշխատատեղերի զգալի կրճատման, ինչը լրջորեն կազդի ցածր և միջին եկամուտ ունեցող ամերիկացիների գրպանի վրա, ասվում է Moody`s Analytics-ի զեկույցում:

Գործակալության վերլուծաբանները ենթադրում են, որ Թրամփի նախագահության 4-ամյա ժամկետում աշխատատեղերի թիվը կարող է նվազել 3,5 միլիոնով, իսկ գործազրկությունը կհասնի մինչև 7 տոկոսի:

Մայիսին գործազրկությունը գտնվել է 2007 թվականից նվազագույն նշագծում՝ 4,7%: Զեկույցում նաև նշվում է, որ «ԱՄՆ տնտեսությունը ավելի կմեկուսանա և կթուլանա»: Փորձագետները կանխատեսում են առևտրի ծավալների նվազում, ներգաղթյալների հոսք և օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազում:

Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում կրճատել տարբեր հարկերը ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ ընկերությունների համար, ինչը կհանգեցնի ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի:

Զեկույցի հիմնական հեղինակը Մարկ Զանդին է, որը սենատոր Ջոն Մակքեյնի նախագահական արշավի տնտեսական խորհրդականն էր 2008թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում: Սակայն այդ ժամանակ հաղթանակեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հիշեցնում է AP-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս