«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն ինքնին լավ նշան է». Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շփումներն ինքնին լավ նշան է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով երեկ Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպմանը:

Դեսպանն արձանագրեց, որ մեկ ամսվա ընթացքում երկու անգամ նախագահական հանդիպում տեղի ունեցավ, որոնցից առաջինը Վիեննայում, իսկ երկրորդը՝ Սանկտ- Պետերբուրգում, առաջին անգամ ամերիկյան դիվանագիտության նախաձեռնողականության շնորհիվ, երկորրդը՝ ռուսական:

Ըստ նրա, չխորանալով հարցերի մանրամասների մեջ, կարելի է ասել, որ այն փաստը, որ երկու պետությունների նախագահները հանդիպում են, տեղի են ունենում շփումներ, խոսակցություն, որը միտված է վստահության միջոցների հաստատմանը, ինքնին լավ նշան է, որովհետև առանց երկխոսության չի կարող լինել քաղաքական լուծում, առանց երկխոսության չի կարող լինել երկուստեք միմյանց ճանաչելու գործընթաց, առանց երկխոսության չի կարող լինել հակառակ կողմի դիրքորոշումներին ինտեգրվելու, հասկանալու գործընթաց:

«Ընդամենը կարող եմ ավելացնել հետևյալը, որ երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարության գլխավոր սկզբունքը հանձնառությունն էր ունենալ կանոնավոր հանդիպումներ, սա լավ նախաձեռնություն է: Ես, որպես ՄԽ համանախագահող երկրի ներկայացուցիչ, դեսպան, կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը ուղեկցել այս բանակցային գործընթացը»,-ասաց դեսպան Շարպանտիեն:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Ֆրանսիայի միջնորդությամբ նախագահական հանդիպում կայանա, դեսպանը պատասխանեց՝ չբացառելով նման հավանականությունը:

«Ինչու՝ ոչ: Սանկտ-Պետերբուրգի հանդիպման համատեքստում ասվում է, որ ակնկալվում են այլ հանդիպումներ ևս: Այսինքն՝ այն ձևաչափով, որով կայացավ երեկվա Սակտ Պետերբուրգում կայացած հանդիպումը: Մենք միշտ էլ ընդգծել ենք պատրաստակամությունը Ֆրանսիայում հանդիպուներ անցկանելու»,- ասաց դեսպանը:

 

Տեսանյութեր

Լրահոս