Հորդանանում ականապատ մեքենա է պայթեցվել. կան զոհեր
Հորդանանի և Սիրիայի սահմանին ականապատ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով մի քանի հորդանանցի զինվորական է սպանվել, հայտնում է «Ֆրանս Պրեսը»:
Մեքենան պայթեցվել է սիրիացի փախստականների ճամբարի հարևանությամբ:
Հորդանանի պետական հեռուստատեսությունը հայտնել է «ահաբեկչական վախկոտ ակտի» հետևանքով սահմանապահների սպանության մասին:
3 շաբաթ առաջ Հորդանանի հետախուզական վարչության 5 աշխատակից էր սպանվել Ամմանի ծայրամասում՝ պաղեստինցի փախստականների ճամբարի վրա զինված հարձակման հետևանքով: