Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ ԵՄ ոլորտային պատժամիջոցներին:
«Իմ գնահատմամբ՝ չարժե չեղարկել տնտեսական պատժամիջոցները, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր վարքագիծը»,- ասել է Ստոլտենբերգը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Կիրակի օրը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, թե ԵՄ-ն պետք է սկսի աստիճանաբար Ռուսաստանի վրայից հանել պատժամիջոցները:
«Երբ հարցը հասնում է մինչև պատժամիջոցները, մենք պետք է գործենք խելամիտ: Ինձ համար «խելամիտ» նշանակում է, որ եթե զգալի առաջընթաց գրանցվի, որը հիմա չկա, ապա մենք կարող ենք մտածել պատժամիջոցների աստիճանական թուլացման մասին»,- ասել էր Շտայնմայերը:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու կոչ էր արել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ: