Բաժիններ՝

ԶԼՄ-ները պարզել են, թե որտեղ է ապրելու Օբաման նախագահությունից հետո

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահության ժամկետն սպառվելուց հետո տուն է վարձակալելու Վաշինգտոնի հայտնի շրջաններից մեկում՝ Կալորամայում, քանի դեռ նրա կրտսեր դուստրը դպրոց է հաճախում:

Այդտեղ ավելի վաղ բնակվել է ամերիկացի մի քանի նախագահ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնի» ուկրաինական խմբագրությունը:

Լրագրողները նշում են, որ Օբամայի նոր տան արժեքը ռիելթորները գնահատում են 6 միլիոն դոլար, սակայն Օբաման այն չի պատրաստվում գնել, այլ մտադիր է վարձակալել, ինչը նրան ամսական կարժենա 22 հազար դոլար:

Օբամայի խոսքով՝ ինքը որոշում է կայացրել մնալ Վաշինգտոնում, քանի դեռ իր դուստրը դպրոց է հաճախում:

Օբամայի նոր տունն ունի 8 ննջարան և 9 լոգարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս