Բաժիններ՝

Սարի Թաղի տներից մեկի պահարանում օձ է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 20-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարի Թաղի 20-րդ փողոցի տներից մեկի պահարանում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` բնակիչները հայտնաբերել են շահմար տեսակի օձ:

Փրկարարները օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Հունիսի 20-ին, ժամը 14.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930