Բաժիններ՝

ԼՂՀ գյուղհիմնադրամը կմարի հողօգտագործողների բանկային պարտավորությունները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունիսի 20-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ խոսել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» կողմից ցորենի ընդունման գնի և պայմանների մասին:

Կառավարության ղեկավարի խոսքով, հիմնադրամի կողմից տեղում ոչ պարենային ցորենի ընդունման համար կսահմանվի 120 դրամ սակագին, իսկ Երևանի պահեստում՝ 130 դրամ:

«Իրենց արտադրած ցորենը հիմնադրամին հանձնող քաղաքացիները հնարավորություն կունենան դրա դիմաց ոչ միայն ստանալ պարարտանյութ, թունաքիմիկատներ, սերմեր, շուկայականից էժան գնով դիզվառելիք, մեքենատրակտորային կայաններից օգտվելու հնարավորություն, այլ նաև հիմնադրամի կողմից 10օրյա ժամկետում կատարվող հաշվանցման միջոցով մարել իրենց բանկային պարտավորությունները և անգամ ջրի ու էլեկտրաէներգիայի կուտակած պարտքերը»,- ասել է վարչապետը և հավելել, որ նոր ծրագիրը հնարավորություն կտա, որ հողօգտագործողները, հատկապես բանկային պարտավորություններից ելնելով, էժան գներով հացահատիկային բերքի վաճառք չիրականացնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս