Պետերբուրգում տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել
haqqin.az պորտալը հայտնում է, որ Պետերբուրգի ներքին ուժերի մարմինների Ֆրունզենսկի շրջանի 12-րդ բաժին են տեղափոխվել մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, որոնք Պետերբուրգում մասնակցել են զանգվածային ծեծկռտուքի:
Ներկայում պարզվում են կատարվածի հանգամանքները:
Մինչ այդ, ԶԼՄ-ները հայտնում են, որ հրաձգությամբ ուղեկցվող կռվին մասնակցել է ավելի քան 100 մարդ, կա սպանված:
«Ֆոնտանկա.ռու» կայքը հայտնում է, որ որ դեպքի վայր են մեկնել ՕՄՕՆ-ի ջոկատներ: Սպանվածն Ադրբեջանի քաղաքացի է, ում իբր սպանել են պարտքերի պատճառով: