Մենք պետք է շարունակենք Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսությունը. Պեդրո Ագրամունտ
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/trend_pedro_agramunt_040211_4.jpg)
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը ողջունել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի և Ադրբեջանում ձերբակալված մյուս հայտնի բանտարկյալների ազատ արձակումը, հայտնում է Report-ը:
Տեղեկությունների համաձայն՝ այսօր Ստրաբուրգում ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանի բացմանը՝ Ագրամունտն ասել է, թե դա դրական քայլ է ու այդ միտումը պետք է շարունակվի:
«Մենք պետք է շարունակենք Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսությունը, որպեսզի օգնենք երկրին կատարել իր պարտավորությունները»,- նշել է նա: