Բաժիններ՝

Կրկին ամենահզորը՝ աշխարհում

Չինական Sunway TaihuLight գերհամակարգիչը ամենահզորն են ճանաչել աշխարհում: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով մոլորակի 500 ամենահզոր հաշվողական համակարգերի վարկանիշի տվյալները:

Չինաստանի զուգահեռ համակարգիչների մշակման ազգային հետազոտական կենտրոնի ստեղծած համակարգիչն այս կոչումը խլել է Տյանհե-2-ից՝ ՉԺՀ-ում ստեղծված մյուս գերհամակարգչից: Սակայն նոր մեքենան տարբերվում է նրանով, որ օգտագործում է բացառապես Չինաստանում մշակված եւ պատրաստված պրոցեսորներ, մինչդեռ Տյանհե-2-ն աշխատում է Intel-ի պրոցեսորներով:

Sunway TaihuLight-ն աշխարհում առաջին մեքենան է, որը հաղթահարել է 100 պետաֆլոպսը. բարձրակետային հզորության դեպքում այն կարող է կատարել վայրկյանում սահող ստորակետով 125 կվադրիլիոն գործողություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս