ԼՂ հակամարտության լուծման համար կարևոր է կողմերի միջև երկխոսության հաստատումը. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը դրական քայլ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Մալենա Մարդն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է հակամարտության լուծման ուղղությամբ արվող բոլոր քայլերին:
«ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է, աջակցում ենք խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այդ հանդիպումը, իհարկե, դրական քայլ է հակամարտության լուծման ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարը:
Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության բազմակողմ լուծման համար անհրաժեշտ է կողմերի միջև երկխոսություն հաստատել: