Պաշտպանի միջամտությամբ վերացվել է քաղաքացու նկատմամբ կիրառված արգելքը
Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ եւ հայտնել, որ դեռեւս 2015թ. Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, եւ ինքը ճանաչվել է տուժող:
Քաղաքացին հայտնել է, որ 2016թ. մարտի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է մեկնել արտերկիր, սակայն Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով սահմանափակված է եղել իր՝ երկրից դուրս գալու հնարավորությունը:
Ահազանգի հիման վրա Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման աշխատակիցը նույն օրը կապվել է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի հետ, ով գրություն է ուղարկել Ոստիկանություն՝ քաղաքացու ազատ տեղաշարժման արգելքը վերացնելու համար:
Արդյունքում, քաղաքացու նկատմամբ կիրառված արգելքը վերացվել է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ