Բաժիններ՝

Քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել. պահանջները երկուսն են. ՀՔԱՎ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը, որ գտնվում է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, իր և մյուս ազատազրկված անձանց կողմից բաց նամակ էր հղել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, ՀՀ արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորների և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցին:

Բաց նամակով դժգոհություն էին հայտնել, որ, ի թիվս այլ իրավունքների, իրենք զրկված են նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու և  բաց ռեժիմին անցնելու իրավունքներից և պահանջել, որ օրենսդրությանը համապատասխան՝ միջոցներ ձեռնարկվեն իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Այսօր արդեն տեղեկացանք, որ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել վերոնշյալ բաց նամակում նշված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև՝ հանդիպում բաց նամակի հասցեատերերի հետ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930