«Բանակցությունների հիմնական խնդիրը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է». Պեսկով

Ռուսաստանի, Հայաստանի ևԱդրբեջանի նախագահների կայանալիք բանակցությունների հիմնական խնդիրը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հիմա հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, թույլ չտալ, որ այն աշխատանքը, որը եղել է Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին, կորչի»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ կայանալիք բանակցությունները բարդ են լինելու:

Նա նաև տեղեկացրել է, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

«Նախագահը կանցկացնի առանձին հանդիպումներ նախ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ապա առանձին զրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո տեղի կունենա առանձին զրույց, այնուհետ՝ աշխատանքային նախաճաշ՝ արդեն եռակողմ կազմով, այսինքն՝ կլինեն Պուտինը, Սարգսյանն ու Ալիևը»,- ասել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս