Մենք նկատում ենք ԼՂ հակամարտության հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման մեղմացում. Ալի Հասանով
Ադրբեջանի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, թե միշտ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, հայտնում է APA գործակալությունը:
«Ես միշտ եմ քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, սակայն վերջին շրջանում մենք նկատում ենք Ռուսաստանի օբյեկտիվ մոտեցումը հակամարտության կարգավորման հանդեպ:
Այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հուսով ենք, որ այդ հանդիպման ժամանակ առաջընթաց կգրանցվի:
Հավատում ենք, որ Ռուսաստանի նախագահն օբյեկտիվ դիրքորոշում կորդեգրի: Դա վաղ, թե ուշ պետք է տեղի ունենար: Մենք ակնկալում ենք հակամարտության օբյեկտիվ կարգավորում»,- հայտարարել է Հասանովը: