Հայտնի է քարի նման սմարտֆոնի արժեքը
Դեռ նախորդ տարվա սկզբում բոլորը խոսում էին անսովոր կառուցվածքով Monohm Runcible կլոր էկրանով սմարտֆոնի մասին: Սմարտֆոնի նկարներից բացի, այս նախագծի մասին ոչ մի բան հայտնի չէր: Մեկ տարի անց սմարտֆոնի հեղինակները մի փոքր բացում են փակագծերը:
Սմարտֆոնի հեղինակները հայտնել են, որ նախագծի համար անհրաժեշտ 250.000 դոլարից հավաքվել է ընդամենը 31.000 դոլարը:
Արդեն իսկ ընդունվում են սմարտֆոնի առաջին պատվերները:
Հեռախոսների համար սահմանվել են հետևյալ գները՝ բազային տարբերակը կարժենա 400 դոլար, իսկ պրեմիում տարբերակը՝ 500 դոլար: Բազային տարբերակի պատյանը պատրաստված է պլաստիկից, իսկ պրեմիում տարբերակինը՝ վերամշակված փայտից:
Եթե նախկինում հեռախոսն աշխատում էր Firebox օպերացիոն համակարգով, ապա հիմա ընտրվել է BuniOS-ը: Վերջինս ստեղծված է Android Open Source Project-ի հիման վրա:
Սարքի պարամետրերն են՝ 2.5 դյույմ անկյունագծով էկրան, SoC Snapdragon 410 պրոցեսոր, 1 GB օպերատիվ և 8 Gb ներքին հիշողություն: Սմարտֆոնի տեսախցիկն ունի 7 MP հզորություն:
Սիրարփի Աղաբաբյան