Դատարանը կստուգի Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացված դատավճռի օրինականությունը
Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 22-ին կստուգի գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կայացված դատավճռի օրինականությունը, որը չորս տարվա ազատազրկման է դատապարտվել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
«Հունիսի 22-ին դատարանը կքննի Հայրապետյանի դատապաշտպանների վճռափոխության գանգատը: Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը Հայրապետյանին դատարարտել է չորս տարվա ազատազրկման: Նա պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Նաեւ դատարանը պարտավորեցրել է նրան տուժածի օգտին վճարել 20,8 մլն ռուբլի:
Հետաքննության տվյալներով՝ գործարարը խաբել է ահաբեկչության եւ այլ ծանր հանցագործությունների համար ցմահ դանտարկության դատապարտված Իզմեստեւի մորը՝ խոստանալով 700 հազար դոլարի դիմաց ավելի մեղմ դատավճռի հասնել նրա որդու նկատմամբ:
Լուսանկարը` Коммерсантъ