Բաժիններ՝

Ժիրայր Սէֆիլյանի վերջին գրառումը՝ 3 ժամ առաջ

Այսօր ձերբակալված Ժիրայր Սէֆիլյանը 3 ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Ժիրայր Սէֆիլյանը կիսվել է լուսանկարով, որտեղ մեջբերված է Գարեգին Նժդեհի խոսքը. «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագորություն էր տարածել այն մասին, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:

Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:

2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս