Բաժիններ՝

Քաբուլում պայթյունների հետևանքով 14 մարդ է զոհվել

Նվազագույնը 14 մարդ է զոհվել ու 9-ն ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ Քաբուլում մահապարտ ահաբեկչի կողմից միկրոավտոբուսի պայթեցման հետևանքով, հայտնում է Associated Press-ը:

Բոլոր զոհերն ու վիրավորների մեծ մասը Նեպալի քաղաքացիներ են, որոնք որպես անվտանգության աշխատակիցներ աշխատել են մասնավոր ընկերությունում:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը՝ հայտարարելով, որ այդ հարձակումն ուղղված է եղել Աֆղանստանում «ագրեսիայի ուժերի դեմ»:

Քաբուլի պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 6:00-ին Քաբուլը Ջալալաբադին միացնող ճանապարհի հարևանությամբ՝ Պակիստանի հետ սահմանակից հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս