Ալիևը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված գագաթաժողովին:

Հայտնի է, որ Ալիևը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Պուտինը նախ՝ առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ապա հանդիպումը կկայանա եռակողմ ձևաչափով:

Եռակողմ հանդիպմանը ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյս Ուորլիքը, ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն և ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Տեսանյութեր

Լրահոս