Չինաստանում 400 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների հետևանքով
Կենտրոնական Չինաստանում 400 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների հետևանքով, որոնք առաջացել են հորդառատ անձրևների պատճառով, հայտնում է Inerfax-ը:
Նվազագույնը 12 մարդ համարվում է անհետ կորած:
Չինաստանի Հուբեյ նահանգում շաբաթ օրվանից սկսած՝ տեղացել է 251 մմ անձրև: Անձրևի հետևանքով մասնակի փլուզվել են տներ, կամուրջներ, արգելապատնեշներ, ճանապարհներ:
Գյուղատնտեսական շատ ցանքատարածություններ ջրածածկ են արվել: