«Ալյանսի» պատասխանը վերջին օրերի «ստերին»

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության նիստում հունիսի 17-ին հայտարարություն է ընդունվել, որում ասված է. «Վերջին ագամ, մեկ և ընդմիշտ արձագանքում ենք «Ալյանս» կուսակցության որևէ այլ կուսակցության հետ միավորման մասին՝ պարբերաբար և վերջին օրերին հատկապես տարածվող ապատեղեկատվությանը: Այս կամ այն նոր ձևավորված որևէ կուսակցության հետ միավորման շուրջ քննարկում կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե այդ կուսակցությունը լինի իրականում ընդդիմադիր, և եթե այդ կուսակցությունը կամ կուսակցությունները պատրաստ լինեն ընդունելու «Ալյանս»-ի քաղաքական կուրսը և միավորվելու «Ալյանս»-ի շուրջ՝ այն պարզ պատճառով, որ «Ալյանս»-ը ամենախոշոր արտախորհրդարանական ուժն է, ինչը վկայում են թե՛ կուսակցության անդամացուցակը, թե՛ տարածքային կառույցները, թե՛ մասսայական համագումարները, թե՛ չափազանց ներկայանալի վարչության վաթսուն հոգանոց կազմը և թե՛ ղեկավարի վարկանիշը:

Որևէ խորհրդարանական և բացառապես ընդդիմադիր ուժի հետ միավորման շուրջ բանակցությունները ևս կարող են լինել բացառապես այն պարագայում, եթե գործընկերները կընդունեն «Ալյանս»-ի քաղաքական կուրսը:

Միևնույն ժամանակ մեզ քաջ հայտնի է, թե ովքեր և ինչ շահագրգռվածությունից ելնելով են, հատկապես այս օրերին, հնարում «Ալյանս»-ի՝ այլ կուսակցությունների հետ իբր միավորվելու և ընտրություններին միասնաբար հանդես գալու մասին ստերը:

Խորհուրդ ենք տալիս նրանց, ուրիշի դաշտ մտնելու փոխարեն, սեփական դիրքորոշումը 180 աստիճան պարբերաբար փոխելու հետևանքով կորցրած վարկանիշի վերականգնմամբ զբաղվել»:

Տեսանյութեր

Լրահոս