Ալժիրում դպրոցական քննությունների ժամանակ արգելափակել են բոլոր սոցցանցերը

Ալժիրի իշխանություններն ամբողջ երկրում ժամանակավորապես արգելափակել են մուտքը սոցիալական ցանցեր, որպեսզի միջնակարգ դպրոցներում քննությունների ընթացքում հնարավորություն չտան օգտվելու հուշումներից, տեղեկացնում է BBC-ն:

Սովորողների գրեթե կեսը հարկադրված է վերահանձնել միջնակարգ կրթության ատեստատի քննությունը՝ Համացանցում քննական առաջադրանքների արտահոսի հետ կապված սկանդալի պատճառով:

Հունիսի սկզբին Facebook-ի եւ այլ սոցցանցերի շատ օգտատերեր կարողացել էին իմանալ առաջիկա քննությունների ստուգողական հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս