Բաժիններ՝

Փախստականների թիվը ռեկորդային չափերի է հասել. ՄԱԿ

Մարդկանց թիվը, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը ռազմական հակամարտության պատճառով, հասել է պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին, հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը:

ՄԱԿ-ի տվյալով՝ 2015թ. վերջին 65,3 մլն մարդ համարվում է փախստական, ապաստան հայցող կամ ներքին տեղահանված: Անցած տարի նրանց թիվն ավելացել է 5 միլիոն մարդով, հայտնում է BBC-ն:

Այդկերպ, փախստական է համարվում մոլորակի յուրաքանչյուր 113-րդ մարդը, ընդգծում է գործակալությունը: Ընդ որում՝ փախստականների կեսը Սիրիայի, Աֆղանստանի և Սոմալիի բնակիչներ են:

Անցած տարի մոտ 35 հազար փախստական է ժամանել Եվրոպա ցամաքային ճանապարհով, ավելի քան 1 միլիոն պարտադրված տեղահանվածներ Եվրոպայի հետ սահմանը հատել են ծովով, հայտնում է Միգրացիայի միջազգային գործակալությունը: Մյուս գործակալությունները ավելի բարձր թվերի մասին են հայտարարում:

Ներգաղթյալների մեծ մասի համար նախընտրելի վայրեր են հարուստ հյուսիսային երկրները, օրինակ՝ Գերմանիան և Շվեդիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս