Չինացի փիլիսոփաների 15 իմաստուն մտքեր, որոնց վերաբերյալ արժե մտորել
Այստեղ հաստատ մտորելու բան կա:
1. Մարմինը պետք է լինի շարժման մեջ, միտքը՝ հանգստի, իսկ հոգին պետք է թափանցիկ լինի, ինչպես լեռնային լիճը:
2. Մի պահեք այն, ինչը գնում է, և մի վանեք այն, ինչը գալիս է:
3. Երբ սիրում ես, կապիկն էլ է գեղեցիկ: Իսկ եթե չես սիրում, ապա, լոտոսն էլ է այլանդակ թվում:
4. Ամեն ինչ ունի իր մայրամուտը և միայն գիշերն է միշտ ավարտվում լուսաբացով:
5. Մի պարծեցիր, երբ պատրաստվում ես գնալ: Այլ պարծեցիր ետ դարձի ճանապարհին:
6. Եղիր ինչպես լոտոս. այն ծաղկում է նույնիսկ պղտոր ջրում:
7. Հաղթանակը ցույց է տալիս, թե մարդ ինչ է կարող: Իսկ պարտությունը՝ թե նա ինչ արժե:
8. Համբերության հատակում ոսկի է նստում:
9. Մինչև օտար դուռ բացելը հագիր ժպիտդ:
10. Մի դատիր ուրիշի անցյալը: Դու չգիտես քո ապագան:
11. Եթե կասկածում ես մարդուն, նրա հետ գործ մի արա: Իսկ եթե անում ես, ապա մի կասկածիր:
12. Աննշան մարդը շատ բան է պահանջում ուրիշներից: Իսկ իմաստունը՝ ինքն իրենից:
13. Հաղթելու համար մի ձգտիր դառնալ հակառակորդիցդ ավելի ուժեղ: Այլ նրան դարձրու քեզանից թույլ:
14. Օգնելով ծույլ մարդկանց՝ դու օգնում ես նրանց նստել քո պարանոցին:
15. Հեշտ է լինել սուրբ՝ նստելով Տայշան լեռան վրա: Շատ ավելի դժվար է մնալ այդպիսին՝ նստելով շուկայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը