«Երբեք չեմ հաճախում մարզասրահ և ամեն օր Red Bull եմ խմում». Ջեյմի Վարդի
Ծխախոտը և էներգետիկ ըմպելիքները հարձակվողին շատ ավելի լավ են օգնում, քան ծանրություններ բարձրացնելը:
Մի քանի օր առաջ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստին նկատել են էներգետիկ ըմպելիքի և ծխախոտի հաճելի ընկերակցությամբ:
Ջեյմին բացատրել է իրավիճակը:
«Դա այն է, ինչ ես արել եմ միշտ: Բժշկական շտաբը թեստեր է անցկացրել և ոչ մի պրոբլեմ դրա հետ չկա: Ես դա դիետա չէի անվանի: Red Bull-ն ուղղակի օգնում է ինձ արթնանալ առավոտյան:
Ինձ համար դա նորմա է. ես խմում եմ այն ամեն առավոտ: Ես զգում եմ, որ այն ինձ պետք է: Երբեք չեմ հաճախում մարզասրահ: Եթե ես գնամ այնտեղ, ապա ավելի դանդաղ կդառնամ: Ուզում էին ինձ այնտեղ քարշ տալ, բայց ոչինչ չստացվեց: Չեմ հիշում, երբ եմ ես վերջին անգամ ծանրություն բարձրացրել:
Հասկանում եք, մարդիկ տարբեր են և սա իմ ճանապարհն է: Ես վստահ եմ, եթե որևէ մեկը փորձի անել այն, ինչ անում եմ ես, նրա մոտ ոչինչ չի ստացվի»,- բացատրել է Վարդին:
Ջեյմին պատմել է նաև «Արսենալի» առաջարկի մասին, որն ինքը մերժել է:
«Հեշտ էր մերժելը: Ես այստեղ կենտրոնացած եմ Անգլիայի հավաքականի վրա և դա այն ամենն է, ինչով ես պատրաստվում եմ զբաղվել»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում The Mirror-ը:
«Լեսթերի» բժշկական շտաբի պնդմամբ, Վարդիի մարմնում կա ընդամենը 6 տոկոս ճարպ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը