Միլիոնների ներդրումներ` սպառողների հաշվին

ՀՀ կառավարությունը, KfW-ն և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը 2015 թ. դեկտեմբերին կնքել էին վարկային համաձայնագիր, որով «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի իրականացման համար հատկացվել էր 83 միլիոն եվրո: Այդ միլիոններն այժմ ներառվելու են էլեկտրաէներգիայի սակագնում:

Առաջիկա նիստում` հունիսի 22-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն կտա KfW-ի կողմից 83 միլիոն եվրո գումարի չափով տրամադրված վարկի, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից ընկերությանը հնարավոր համաֆինանսավորվող գումարների վերադարձը կապահովվի էլեկտրական էներգիայի հաղորդման նախագիծ ծառայության մատուցման սակագնի հաշվարկում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառելու միջոցով:

Թե սրա հետևանքով սպառողների համար որքա՞ն կթանկանա էլեկտրաէներգիան, դեռ պարզ չէ: ՀԾԿՀ-ն այդ մասին հաշվարկ կամ հետևանքի գնահատական դեռ չի ներկայացրել:

Տեսանյութեր

Լրահոս