Ռուսաստանցի թեթևատլետները բաց կթողնեն 2016թ. Օլիմպիադան
ИААФ-ի խորհուրդը չվերականգնեց ВФЛА-ի անդամությունը:
Ուրբաթ Վիեննայում տեղի ունեցավ ИААФ-ի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում է կայացվել չվերականգնել կազմակերպությունում Ռուսաստանի անդամությունը:
«ИААФ-ն չի դադարեցնում ռուսաստանցի թեթևատլետների հեռացումը Ռիո-2016-ի նախօրեին, քանի որ չեն պահպանվել անդամության վերականգնման համար չափանիշները»,- գրել է The Guardian-ի լրագրող Օուեն Գիբսոնը:
ВВС-ի թղթակից Դեն Ռոանը հաղորդել է, որ ՄՕԿ-ը ИААФ-ին առաջարկել է կոմպրոմիս, ըստ որի՝ դոպինգ օգտագործելու մեջ չնկատված ռուսաստանցի թեթևատլետները կարողանան մասնակցել Ռիո-2016-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը