Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Գերագույն խորհրդի մի խումբ նախկին պատգամավորների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի խումբ նախկին պատգամավորների:
Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներհայկական կապերի ամրապնդմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման քննարկումները՝ դրանք համարելով օգտակար եւ պահանջված:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: