1993 թվականից ի վեր՝ ԱՄՆ-ը Ադրբեջանին ցուցաբերել է 1 մլրդ 300 մլն դոլարի օգնություն. Բաքվում ԱՄՆ դեսպան
Այսօր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այցելել է Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջան, հայտնում է APA գործակալությունը:
«Ես առաջին անգամ եմ այցելում Տերտեր: Ես շատ գոհ եմ իմ այցից և ցանկանում էի տեղում ծանոթանալ շրջանի բնակչության կյանքի, նրանց հուզող խնդիրների հետ: Միևնույն ժամանակ, ես մտադիր էի տեղում տեսնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանում իրականացվող բազմաթիվ մարդասիրական օգնության ծրագրերը և ավարտված նախագծերը, համոզվել, որ դրանք օգտակար են եղել մարդկանց»,- ասել է Սեկուտան:
Վերջինս տեղեկացրել է, որ 1993 թվականից սկսած՝ ԱՄՆ-ը ադրբեջանցի փախստականների և պարտադրված վերաբնակեցվածների կարիքները հոգալու համար հատկացրել է 113 միլիոն դոլար:
«1993-ից սկսած՝ Ադրբեջանին ԱՄՆ օգնության ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 300 միլիոն դոլար»,- հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: