«Այստեղ սենսացիա սարքելու, գրելու կարիք չեմ տեսնում». Էդուարդ Շարմազանովը՝ ՌԴ-ի՝ նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնության մասին

«Այստեղ սենսացիա սարքելու, գրելու կարիք չեմ տեսնում». Էդուարդ Շարմազանովը՝ Ռուսաստանի՝ նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնության մասին

«Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան իրենց նախաձեռնությամբ եռակողմ հանդիպում են կազմակերպում. նման հանդիպումներ եղել են ու կլինեն»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ խոսելով հունիսի 20-ին կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպման մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով նրան, թե ինչո՞ւ է Ռուսաստանը նախաձեռնել այս հանդիպումը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ սա նորություն չէ, համանախագահող բոլոր երկրներն էլ նախաձեռնել են նման հանդիպումներ. «Հիմա ՌԴ նախագահն օգտվելով այն առիթից, որ Սանկտ Պետերբուրգում կա միջոցառում, նման եռակողմ հանդիպում է նախաձեռնել: Այստեղ սենսացիա սարքելու, գրելու կարիք չեմ տեսնում: Համանախագահ երկրները տվել են գնահատական, որ իրենք ունեն միասնական կարծիք ղարաբաղյան հարցի կապակցությամբ, ու վերջին փաստաթուղթը Վիեննայի փաստաթուղթն է: Ոչ թե վերլուծաբանների բախտագուշակությունները մեկնաբանեք, այլ մեկնաբանեք փաստերը»:

Տեսանյութեր

Լրահոս