Բաժիններ՝

Հայաստանը «մեծ տվյալների» ոլորտում աշխարհում դերակատարում ստանձնելու ներուժ ունի

Հայաստանը աշխարհում «մեծ տվյալների» կառավարման ոլորտում կարևոր դերակատարում ստանձնելու մեծ ներուժ ունի:

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացմանը հայտարարեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Արթուր Խալաթյանը: «Տվյալների գիտությունն այսօր շատ արագ զարգացող ոլորտ է: Այսօր մենք մի դիտարկում ունենք, որ Հայաստանն ունի հսկայական ռեսուրս աշխարհում այդ ոլորտում մեծ դեր կատարելու համար: Հայտնի «McKinsey & Company» ընկերության զեկույցն ասում է, որ աշխարհն ունի 1.5 միլիոն տվյալների գիտնականների պահանջարկ, որոնցից 50 տոկոսի կարիքը հնարավոր չէ բավարարել: Մենք ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնական գիտությունների բնագավառում ժառանգության շնորհիվ ունենք մեծ ներուժ»,- ասաց Արթուր Խալաթյանը:

Նա շեշտեց հանգամանքը, որ տվյալները գիտության կառավարման ոլորտում մասնագետների կողմից ստեղծվող արժեքը մի քանի անգամ ավելի մեծ է, քան ծրագրավորման մյուս ոլորտներում:

Արթուր Խալաթյանը տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ Հայաստանում առաջին անգամ անցկացվել է «Մեծ տվյալների հեքըթոն», որի մասնակիցները գոհացուցիչ արդյունքներ են ցուցաբերել:

«Մենք մասնակիցներին տվեցինք հեռահաղորդակցության և այլ ոլորտների տվյալներ, առաջադրվեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսին են տրանսպորտի կառավարումը, կիբերանվտանգությանը, առողջապահությանը վերաբերող հարցեր: Մեր մասնագետներից միայն մի քանիսն էին ֆորմալ գիտնականի կրթություն ստացել, մնացածը պարզապես վիճակագրության ու ծրագրավորման մասնագետներ էին, ովքեր լավ արդյունքներ ցուցաբերեցին: Մենք ունեինք 15 տարեկանների խումբ, ովքեր կարողացան այդ տվյալներից հետաքրքիր հետևություններ անել ու արժանացան մրցանակի: Կարծում եմ` ունենք մեծ պոտենցիալ»,- նշեց Խալաթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս