Բաժիններ՝

«Թուրքիայում չկա քաղաքացիական պատերազմ». Էրդողան

Արտաքին ուժերը, որոնք պնդում են, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում, խորապես սխալվում են: Ոչ մի քաղաքացիական պատերազմ Թուրքիայում չկա, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Նրանք, որոնց մասին այդքան հոգ եք տանում, որոնց կերակրում եք ձեռքից, դիվերսանտներ են, ու այսօր մենք վերականգնում ենք ամեն ինչ, որ նրանք ավերել են»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքով՝ հիմա նրանք, որոնք գաղտնի աջակցում էին ահաբեկիչներին և նրանց առաջարկում իրենց ծառայությունները, հիմա ստիպված կլինեն կանգնել դատարանի առաջ:

«Ժամանակին նրանք նրանց համար բերում էին զենք իրենց ավտոմեքենաներով: Թող հիմա պատասխան տան իրենց արածների համար: Գործընթացն սկսվել է, քրեական գործերն արդեն ուղարկվում են դատարաններ»,- ասել է նա:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը հաջողությամբ իրականացնում են իրենց առաջ դրված խնդիրը, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխեն ահաբեկիչների հանցավոր գործունեությունը քաղաքներում և շրջաններում:

«Այդ օպերացիաները շատ կարևոր են ահաբեկչության դեմ պայքարի համար: Պետությունը ձեռնարկում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարճ ժամանակում ոտքի կանգնեցնի ահաբեկչությունից տուժած շրջանները»,- հայտարարել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս