ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհուրդը հունիսի 20-ին կքննարկի Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը
Եվրամիության երկրների արտգործնախարարների խորհուրդը հունիսի 20-ին կքննարկի Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Նախարարները կքննարկեն վիզաների ազատականացման հարցը ԵՄ-Վրաստան հարաբերությունների համատեքստում»,- ասել է նա:
Աղբյուրի խոսքով՝ վերջնական որոշում չի սպասվում:
Եվրահանձնաժողովը 2015թ. դեկտեմբերին հայտարարեց, որ Վրաստանը իրականացրել է վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հույս ունեին, որ ԵՄ-ն երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ կհայտարարի արդեն այս ամռանը, սակայն հունիսին հարցի քննարկումը հետաձգվեց: