Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը` «Համախմբում» կուսակցության անդամ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը որոշել է անդամակցել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությանը: Այս մասին այսօր Կ.Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության համագումարից առաջ: Ըստ նրա` իր ցանկությունն է՝ երկրում տեսնել մարդու իրավունքների նորմալ պաշտպանություն, ազատ մրցակցություն, ժողովրդավարություն, և կուսակցության գաղափարախոսության բազմաթիվ կետեր համընկնում են իր հավատամքի հետ:

«Որպեսզի գաղափարներն իրականանան, պետք է տեղի ունենա իշխանափոխություն: Կուսակցությունը գնում է ամբողջական իշխանափոխության: Սակայն իշխանափոխությունը նախագահի հրաժարականով չէ պայմանավորված, պետք է ունենալ հանրային վստահություն, ունենալ իր խոսքն ու ասելիքը որոշումների կայացման գործում»,- ասաց Կ.Անդրեասյանը:

Նա նշեց, որ թիմը, որ հավաքվել և նախաձեռնել է այս կուսակցությունը, իր խորին համոզմամբ, ունի և՛ անհրաժեշտ ինտելեկտը, և՛ պարկեշտությունը: Հարցին, թե իրեն չի՞ մտահոգում, որ կուսակցության հետևում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, Կ.Անդրեասյանը նշեց, որ այդ հարցին արդեն պատասխանել է Վարդան Օսկանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս