Համաշխարհային բանկը Ադրբեջանին 67 միլիոն դոլար կհատկացնի
Համաշխարհային բանկը Ադրբեջանին հավելյալ 66,7 միլիոն դոլարի վարկ կհատկացնի, հայտնում է APA գործակալությունը:
Վարկի հատկացման պաշտոնական փաստաթուղթը կստորագրվի այսօր՝ երեկոյան: Ինչպես հաղորդում է գործակալությունը, վարկն ուղղվելու է բնակչության կենսապայմանների բարելավմանն ու եկամտային հնարավորությունների ամրապնդմանը:
ՀԲ-ի Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ Զաուր Ռզաևի խոսքով՝ տվյալ դրամային միջոցները մի շարք հնարավորություններ են ստեղծելու պարտադրված տեղահանվածների համար: «Վարկի շրջանակում նրանց համար կազմակերպվելու են թրեյնինգներ որոշակի ոլորտների վերաբերյալ, ինչից հետո նրանց կհատկացվի անհրաժեշտ կապիտալ՝ նոր գործ սկսելու համար»,- ասել է նա: