Բաժիններ՝

Օռլանդոյի հրձիգը կոչ էր արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին դադարեցնել ԴԱԻՇ-ին հասցվող հարվածները

Ծագումով էթնիկ աֆղանցի Օմար Մատինը, որը 49 մարդու էր գնդակահարել ԱՄՆ Օռլանդո քաղաքի գեյ ակումբում, Facebook սոցցանցում գրառում էր կատարել, որտեղ կոչ էր արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին հրաժարվել ԴԱԻՇ-ի դիրքերին հասցվող ավիահարվածներից: Այս մասին հայտնում է BBC-ն:

Մատինի գրառումների բովանդակությունը Վիսկոնսին նահանգի սենատոր Ռոն Ջոնսոնը պատմում է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին ուղղված նամակում:
Սենատորի խոսքով՝ Մատինը Facebook-ում գրել է նվազագույնը 5 օգտահաշվից: Զանգվածային սպանությունից մի քանի օր առաջ տղամարդը գրառում էր կատարել, որտեղ տեղեկացրել էր ԴԱԻՇ-ին հավատարիմ լինելու մասին՝ խոստանալով վրեժխնդիր լինել ամերիկացիներից Սիրիայի քաղաքացիական բնակչությանը ռմբակոծելու համար:

Սենատորը, հղում կատարելով հետաքննության տվյալներին, պնդում է, որ Մատինը շարունակել է գրառումներ կատարել անգամ ակումբում եղած ժամանակ, երբ գնացել էր մարդկանց սպանելու: Մասնավորապես, նա ստուգել է՝ արդյոք գրում են ինչ-որ բան Pulse-ի և հրաձգության մասին:

Օռլանդոյի գեյ ակումբում հրաձգությունը տեղի է ունեցել հունիսի 12-ին: Նա ակումբ էր գնացել՝ զինված ատրճանակով ու ինքնաձիգով: Նա պատանդ էր վերցրել ակումբի այցելուներին ու սկսել էր նրանց սպանել: Ոստիկանների գրողի արդյունքում չարագործն սպանվել էր:

Հարձակման հետևանքով սպանվել էր 49 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս