Օբաման Օռլանդոյում կոչ է արել պայքարել միասեռականների խտրականության դեմ
ԼԳԲՏ-հանրության նկատմամբ խտրականության դրսևորումների դեմ անհրաժեշտ է պայքարել ոչ միայն Ամերիկայում, այլև արտասահմանում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օռլանդո քաղաքի Pulse գեյ-ակումբի հարձակման հետևանքով տուժածների և սպանվածների հարազատների հետ հանդիպումից հետո: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Օռլանդոյի կենտրոնում՝ Amway Center շինության մոտ, որտեղ Օբաման հանդիպում էր զոհերի ընտանիքների հետ:
Օբամայի այցի նպատակը, ինչպես հայտարարել է Սպիտակ տունը, եղել է ցույց տալ, որ երկիրն աջակցում է ԼԳԲՏ հանրությանը, որը ցնցված է տեղի ունեցածից: Օբաման կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին խստացնել զենքի վաճառքի օրենսդրությունը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը ակումբի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել էր 49 այցելու: