«Զինված հանցախմբի» գործով տասը նոր վկաներ են ներգրավվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում հանցավոր խմբի գործով սայլը տեղից չի շարժվում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ տեւական ժամանակ է, ինչ նախաքննություն իրականացնող մարմինը, ի դեմս ազգային անվտանգության ծառայության, միայն երկարացնում է այս գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, բայց որպես այդպիսին որեւէ քննչական գործողություն չի իրականացվում:
Կալանավորվածների հարազատների համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու է ԱԱԾ-ն ազատության մեջ պահում այն անձին, որը, ըստ էության, ֆինանսավորել է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված խմբին, իսկ, ահա, իրենց հարզատներին մեկ հեռախոսային խոսակցության կամ հանդիպման համար ամիսներով պահում է կալանքի տակ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «զինված հանցախմբի» գործով մոտ 10 հոգի նոր վկաներ են ներգրավվել, որոնք հարցաքննվել են: Թե ինչ են ասել նրանք, մեզ չհաջողվեց պարզել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: